Յանուկովիչը հիվանդությունից հետո կանցնի աշխատանքի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր կանցնի աշխատանքի՝ շնչառության հետ կապված հիվանդությունից հետո: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Բժշկական հատուկ կուրս անցնելուց հետո Վիկտոր Յանուկովիչն իրեն լավ է զգում, և նրա առողջական վիճակը բավարար է գնահատվում:
Նախագահը պատրաստվում է աշխատանքի վերադառնալ»,- ասել է բժշկական հարցերով պետական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Օրդան:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Յանուկովիչը հիվանդանոց էր տեղափոխվել սուր շնչառական հիվանդության ախտանիշով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ