Բունդեսթագի պատգամավորն Էրդողանին կոչ է արել ներողություն խնդրել հայերի Ցեղասպանության համար
Աշխարհ
Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրիկա Շթայնբախը կոչ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներողության խնդրել հայերից: Այս մասին հայտնում է թուրքական Haberler.com-ը:
Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության մարդու իրավունքների և հումանիտար օգնության աշխատանքայի խմբի ղեկավարը Էրդողանի' Գերմանիա նախատեսված այցին ընդառաջ անդրադարձել է 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված հանցագործությանը:
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով' արդեն ժամանակն է, որպեսզի Էրդողանը հաշվի նստի պատմության հետ և նայի ճշմարտության աչքերին: Միաժամանակ նա պահանջել է, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին իրականությունը չխեղաթյուրվի թուրքական դասագրքերում:
«Ես կոչ եմ անում Էրդողանին այլևս չժխտել սրանից 99 տարի առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից հայերի ու ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի մերձավորներից ներողություն խնդրելով' խաղաղության ձեռք մեկնելու ժամանակն արդեն վաղուց եկել և անցել է»,-ասել է Շթայնբախը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ