Էշթոնն անհանգիստ է. նա վերստին Կիև կժամանի փետրվարի 4-ին
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ինչպես սպասվում է, փետրվարի 4-ին կրկին կժամանի Կիև: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Սպասվում է, որ Քեթրին Էշթոնը փետրվարի 4-ին կրկին կժամանի Կիև»,-ասել է գործակալության զրուցակիցը:
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի մամուլի ծառայությունում այդ տեղեկատվությունն առայժմ հաստատել չի հաջողվել: Ավելի վաղ այնտեղ հայտնել էին, որ Էշթոնն այս շաբաթ նոր ուղևորություն կկատարի Կիև:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչն Ուկրաինայի մայրաքաղաք էր այցելել անցած շաբաթ օրը՝ հունվարի 29-ին: Այցի ընթացքում նա մի շարք հանդիպումներ է անցկացրել Ուկրաինայի ընդդիմության և իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես` նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ