Եվրոպան հայտնվել է տարերային աղետների ճիրաններում
Աշխարհ
Ձյան առատ տեղումներ ալպյան երկրներում, վիթխարի ալիքներ Իսպանիայում, հեղեղումներ Իտալիայում. եղանակը տհաճ անակնկալներ է մատուցում Եվրոպային, որոնք արդեն հանգեցրել են մի քանի մարդու մահվան: Այս մասին հայտնում է BBC-ին:
Փետրվարի առաջին օրերին չափազանց անբարենպաստ եղանակային պայմաններ են ստեղծվել Եվրոպայի՝ միանգամից մի քանի պետություններում: Անբարենպաստ եղանակից առանձնապես տուժել են Իտալիան, Իսպանիան, Սերբիան, Սլովենիան, Ավստրիան և Շվեյցարիան:
Չդադարող անձրևներն Իտալիայում հանգեցրել են սաստիկ հեղեղումների, որոնց հետևանքով փետրվարի 2-ին զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ յոթամյա մի երեխա:
Ձյան սաստիկ տեղումները հանկարծակիի են բերել Սերբիայի և Սլովենիայի բնակիչներին: Նրանց օգնության են ուղարկվել զինվորականներ: Այդ քանակությամբ ձյուն երկրում չի տեղացել արդեն 50 տարի: Սլովենիայում սառցե անձրևը 90 հազար բնակչի թողել է առանց էլեկտրականության:
Ամբողջ Արևելյան Եվրոպայում հանգստյան օրերին մոլեգնել են ձնաբուքերը և սաստիկ քամին՝ առանձին տարածաշրջաններում ընդհուպ մինչև փոթորկի նախազգուշացումներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ