Նելսոն Մանդելան շուրջ 4 միլիոն դոլար ժառանգություն է թողել
Աշխարհ
Նելսոն Մանդելայի թողած ժառանգության ընդհանուր գումարը կազմել է 46 մլն ռանդ` մոտ շուրջ 4 միլիոն դոլար: Այդ մասին Յոհաննեսբուրգում կայացած մամուլի ասուլիսում հայտնել են կտակատարները:
50.000 ռանդ տրամադրվել է Նելսոն Մանդելայի Հիմնադրամի աշխատակիցներին, 100 000-ական ռանդ՝ մի քանի ուսումնական հաստատությունների, իսկ գումարի մի մասը հատկացվել է Մանդելայի ընտանիքի հիմնադրամին և Հարավաֆրիկյան Հանրապետությունում կառավարող Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցությանը:
Մանդելան վախճանվել է 2013 թվականի լույս դեկտեմբերի 6-ի գիշերը` կյանքի 96-րդ տարում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)