Պուտինն ու Քեմերոնը քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի իրադրությունը և իրանական միջուկային ծրագիրը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի իրադրությունը և իրանական միջուկային ծրագիրը: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կայացել է Պուտինի և Քեմերոնի հեռախոսազրույցը: Ղեկավարները կարծիքներ են փոխանակել ռուս-բրիտանական երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերի շուրջ, քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներ, հատկապես սիրիական ճգնաժամի կարգավորումը, ինչպես նաև իրանական միջուկային դոսյեն»,-ասել է Պեսկովը:
«Քեմերոնը Սոչիի ձմեռային օլիմպիադայի հաջող անցկացում է մաղթել ռուսական պետության ղեկավարին և բոլոր կազմակերպիչներին»,- հավելել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ