Facebook-ն ու Google-ը որոշել են հրապարակել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից հարցումների տվյալները
Աշխարհ
Միացյալ Նահանգների Facebook, Microsoft, Yahoo! և Google ընկերություններն սկսել են տվյալներ հրապարակել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից օգտատերերին վերաբերող տեղեկատվության հարցումների քանակի մասին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Google-ը հաղորդել է 9-10 հազար նման դիմումների մասին, Facebook-ի օգտատերերը հատուկ ծառայություններին հետաքրքրել են 5-6 հազար դեպքերում: Դիմումների թվաքանակով ռեկորդակիր են դարձել Yahoo!-ի ծառայությունները՝ ավելի քան 30 հազար անգամ:
Ըստ Microsoft-ի տվյալների՝ անցյալ տարվա առաջին կիսամյակում արտասահմանյան հետախուզությունների գործունեության հսկողության վերաբերյալ հատուկ դատարանի վճիռները վերաբերել են 15-16 հազար օգտահաշիվների:
Ավելի վաղ խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններն այդ դատարան էին դիմել՝ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ փոխգործակցության մասշտաբների մասին սպասարկյալներին տեղեկատվության տրամադրումը թույլատրելու խնդրանքով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ