ԱՄՆ-ն անհաջողություն է կրել Աֆղանստանում թմրանյութերի արտադրության դեմ պայքարում
Աշխարհ
Ինչպես հայտնում է CNN-ը, ԱՄՆ-ն վերջին տարիներին մոտավորապես 10 մլրդ դոլար է ծախսել Աֆղանստանում թմրանյութերի արտադրության դեմ պայքարելու համար, սակայն այդ ուղղությամբ ոչ մի լուրջ հաջողություն այդպես էլ ձեռք չի բերվել: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի՝ Աֆղանստանի վերակառուցման հարցերով գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն:
«Մենք Աֆղանստանի վերակառուցման համար ծախսել ենք ավելի քան 100 մլրդ դոլար՝ ավելի, քան մեր հանրապետության գոյության ողջ ժամանակաշրջանում որևէ այլ երկրի վրա,-նշել է տեսուչը: Ներկայումս մենք Աֆղանստանի վրա կրկնակի ավելի շատ ենք ծախսում, քան հետևյալ երեք երկրների՝ Եգիպտոսի, Պակիստանի և Իսրայելի վրա միասին վերցրած»:
Աֆղանստանը համարվում է այն ափիոնի ամենախոշոր արտադրողը, որը մատակարարվում է համաշխարհային շուկային:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ