ԼՂ հարցի խաղաղ հանգուցալուծումը մոտ է. Ջեյմս Ուորլիք
Աշխարհ
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր բլոգում հնարավոր է համարել Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումը:
«Այսօր հանդիպում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հաջորդ քայլերը: Խաղաղությունը հնարավոր է»,-գրել է Ուորլիքը:
Փետրվարի 5-ին համանախագահները Բաքվից կայցելեն Երևան:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)