«Ասիական Հիտլեր» է հայտնվել
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի իշխանությունները Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեին համարում են ասիական Հիտլեր: Այդ մասին տեղեկացնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ:
«Տարբերություն չկա մոլագար ֆաշիստ Հիտլերի, որը պայքար էր մղում կոմունիստների դեմ, որպեսզի հիմնավորի նոր պատերազմի սանձազերծումը, և խելացնոր Աբեի միջև, որը ԿԺԴՀ-ի հետ առճակատումն օգտագործում է իր ռազմամոլական նոր հավակնություններն արդարացնելու համար»,-նշում Է ԿԿՀԳ-ն:
Նման մեղադրանքների համար առիթ է դարձել Ճապոնիայի վարչապետի փորձը՝ ուղղումներ մտցնելու երկրի Սահմանադրության մեջ, որն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և սահմանափակում է երկրի ինքնապաշտպանության իրավունքը: Հյուսիսկորեական մի քանի լրատվամիջոց Աբեին որակել են «միլիտարիստական մոլագար»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ