Էրդողանը հրաժարվել է իր 23 թիկնապահի ծառայությունից
Աշխարհ
Թուրքիայի վարչապետի 23 թիկնապահ հեռացվել է ծառայությունից: Զանգվածային հեռացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատասենյակում հայտնաբերվել են լսող սարքեր: Այս մասին հայտնույմ է թուրքական «T 24» ինտերնետային թերթը:
Թուրքիայի ղեկավարների, այդ թվում նաեւ իր, աշխատասենյակներում լսող սարքերի առկայության եւ բջջային հեռախոսները հսկողության տակ գտնվելու մասին խոսել է նաեւ այդ երկրի նախագահ Աբդուլլա Գյուլը:
«Երկրում այնպիսի իրավիճակ է, որ յուրաքանչյուր քաղաքացի կասկածում է, որ իրեն հետեւոմ են: Այս պետությունը չի կարող այսպես առաջ ընթանալ», -ասել է նա:
Դեկտեմբերի 17-ին Ստամբուլում եւ Անկարայում միաժամանակյա անկացրած գործողությունների արդյունքում թուրքական ոստիկանությունը ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերի, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիների, Ստամբուլի Ֆեթիհի քաղաքապետ Մուստաֆա Դեմիրի, «Հալք» բանկի տնօրեն Սուլեյման Ասլանի, գործարարներ Ռեզա Զարրաբի, Ալի Աղաօղլուի հետ ձերբակալել է 50-ից ավելի անձանց, ովքեր կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության և Ադրբեջանի հետ էներգետիկական համագործակցությ ան բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումների մասնակցության մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ