Գերմանիայի դեսպանին կանչել են Ուկրաինայի ԱԳ նախարարություն
Աշխարհ
Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Օլեֆիրովը Կիևում Գերմանիայի դեսպան Քրիստոֆ Վայլի հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է երկրում իրադրության զարգացմանն անաչառ գնահատական տալու անհրաժեշտության մասին: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը Գերմանիայի դեսպանին կանչել է Ուկրանիայի դեմ պատժամիջոցների սահմանման հավանականության վերաբերյալ փետրվարի 3-ին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի արած հայտարարության կապակցությամբ:
«Հանդիպման ընթացքում նաև հույս է հայտնվել, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը անկողմնակալ կառուցողական դիրք կբռնի, ինչը կարևոր է ներկայիս իրադրության հաջող կարգավորման համար»,- ասված է Ուկրաինայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ