ԵՄ-ն ամեն ինչ կանի Ուկրաինայի ընդդիմության և իշխանության բանակցություններում «ճիշտ» արդյունքի հասնելու համար. Կլիչկո
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է itar-tass-ը, ԵՄ-ն պատրաստ է բարձր մակարդակի միջնորդներ ապահովել Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության բանակցություններում՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար: Այս մասին հայտարարել է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:
«Մենք քննարկել ենք իրավիճակն Ուկրաինայում: Գլխավորը ճգնաժամի լուծման իրական քայլերն են: Ես նշել եմ, որ առաջին հերթին խորհրդարանը պետք է ընդունի ակտ 2004-ի Սահմանադրության վերադարձման մասին: Դա թույլ կտա մենաշնորհից զրկել իշխանությանը»,- ասել է Կլիչկոն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)