Իրանի խոշորագույն մասնավոր բանկը դատի է տալիս Մեծ Բրիտանիայի կառավարությանը
Աշխարհ
Իրանի խոշորագույն մասնավոր բանկը՝ «Մելաթ»-ը, հայտարարել է այն վնասի համար Մեծ Բրիտանիայի կառավարությանը դատի տալու որոշման մասին, որը պատճառվել է երկրի նկատմամբ սահմանված անօրինական պատժամիջոցներից: Հայցի չափը կարող է հասնել մեկ միլիարդ ֆունտ ստերլինգի: Այս մասին հաղորդում է Press TV լրատվամիջոցը:
Մասնավորապես, «Մելաթ» բանկին, սկսած 2009 թվականից, արգելվել Է ֆինանսական գործառնություններ կատարել բրիտանացի կոնտրագենտների հետ՝ երկրի միջուկային ծրագրի իրագործմանը բանկի ենթադրյալ մասնակցության մեղադրանքների հիման վրա:
Հիշեցնենք, որ 2013 թվականի գարնանը Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել «Մելաթի» դեմ սահմանված պատժամիջոցները, ինչը բանկի կողմից վնասի փոխհատուցման հայց հարուցելու հնարավորություն է ստեղծել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ