Յանուկովիչն ու Պուտինը կհանդիպեն Ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում
Աշխարհ
Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Քննարկում կլինի, իհարկե որոշակի ձևաչափով, այնպես, ինչպես մյուս պաշտոնական անձանց հետ, ովքեր կլինեն Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Արտահերթ քննարկման մասին ոչ մի կոնկրետ որոշում դեռ չկա, բայց այն բացառված չէ»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հայտարարել էր, որ Յանուկովիչը մտադիր է այցելել Սոչի՝ Ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ