Պուտինը Սոչիում արտասահմանցի գործընկերների հետ կքննարկի Սիրիայի և Ուկրաինայի հիմնախնդիրները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի Օլիմպիադայի ընթացքում արտասահմանցի գործընկերների հետ կքննարկի Սիրիայի, Աֆղանստանի, Ուկրաինայի հիմնախնդիրները: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Հարկավոր Է առավելագույնս օգտագործել այդ հնարավորությունը շփման եզրեր գտնելու և հիմնախնդիրների լուծման նպատակով առաջ շարժվելու համար, իսկ աշխարհում հիմնախնդիրները շատ են»,-նշել է Պուտինը:
Հարցին, թե հատկապես ինչ հիմնախնդիրներ նկատի ունի նախագահը, նա պատասխանել է. «Սիրիան, Ուկրաինան, դրանք շատ են, դուք գիտեք»:
Պուտինը հավելել է, որ գործընկերների հետ կարող է խոսել անվտանգության, տնտեսության, Մերձավոր Արևելքի, Աֆղանստանի հարցերի մասին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ