ՄԱԿ-ը քննադատել է Վատիկանին հոգևորականների` մանկապղծության դեպքերը ծածուկ պահելու համար
Աշխարհ
ՄԱԿ-ը խստությամբ աննախադեպ զեկույցում քննադատության է ենթարկել Վատիկանին հոգևորականների շրջանում մանկապղծության դեպքերի սիստեմատիկ պարտակման և այն մոտեցման համար, երբ եկեղեցու վարկը բարձր է դասվում երեխաների պաշտպանությունից. տեղեկացնում է BBC-ին:
Զեկույցի հեղինակները պահանջում են անհապաղ աստիճանից զրկել և արդարադատությանը հանձնել այն հոգևորականներին, որոնք մեղավոր են կամ որոնց կասկածում են երեխաների նկատմամբ բռնության մեջ: Այս նպատակով ՄԱԿ-ում Սուրբ աթոռից պահանջում են հրապարակել քահանաների կողմից սեռական բռնության տասնյակ հազարավոր զոհերի և այն անձանց մասին նյութերը, ովքեր նրանց թաքուցում են:
Բացի դրանից` ՄԱԿ-ում պահանջել են նյութական փոխհատուցում վճարել Իռլանդիայում Մագթաղինեի տխրահռչակ ապաստարանների զոհերին: Վատիկանի արձագանքն առայժմ հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ