Ռուսաստանը կոչ է արել Օլիմպիադայի ընթացքում ողջ աշխարհում դադարեցնել հակամարտությունները
Աշխարհ
Ռուսաստանը կոչ է անում բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին, առաջին հերթին Սիրիայում, զինադադար հայտարարել Օլիմպիադայի և Պարալիմպիկ խաղերի ընթացքում: Այդ մասին ասված է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ:
«Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես Ձմեռային օլիմպիադայի կազմակերպիչ, կոչ է անում բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին հայտարարել «օլիմպիական զինադադար»:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սոչիում Միջազգային օլիմպիական կոմիտեի 126-րդ գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ նույնպես կոչ է արել Սոչիի Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում ամբողջ աշխարհում դադարեցնել ռազմական հակամարտությունները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ