ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Նուլանդը ժամանել Է Կիև
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը երկօրյա այցով ժամանել է Ուկրաինա: Այդ մասին տեղեկացնում է հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում ծրագրված են Նուլանդի հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Լեոնիդ Կոժարայի, ընդդիմության առաջնորդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Դեսպանությունում նշել են, որ հանդիպումների ընթացքում Նուլանդը կքննարկի Ուկրաինայի ներկա իրադրությունը: Փետրվարի 7-ին պետքարտուղարի տեղակալը կանցկացնի մամուլի ասուլիս:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ