Պուտինն Օբամային մեծ սիրով և խորը հարգանքով է վերաբերվում
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այն կարծիքին չէ, որ Ռուսաստանի նախագահի հետ իր հարաբերությունները սառն են և նշում է այն հարգանքը, որով իրեն վերաբերվում է Վլադիմիր Պուտինը: Այդ մասին Օբաման հայտարարել է ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Լրագրողների հարցին, թե ինչպես է նա գնահատում իր և Պուտինի հարաբերությունները, Օբաման պատասխանել է. «Ես դրանք սառը չէի համարի: Մենք հանդիպում ենք, ակտիվորեն շփվում, անսպասելիորեն շատ է լինում հումորը, շատ են նաև փոխզիջումները:
Նա միշտ էլ խորը հարգանքով է վերաբերվում ինձ: Կարծում եմ՝ նա հասկանում է՝ որքան կարևոր է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ միասին աշխատի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,-ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ