Օրական 600 հազար անգամ փորձ է արվում կոտրել Facebook-ի օգտատերերի անձնական հաշիվը
Իրավունք
Facebook սոցիալական ցանց օրական մուտք է լինում ավելի քան 1 մլրդ անգամ: Դրանցից 600 հազարի դեպքում փորձ է արվում կոտրել որեւէ մեկի անձնական հաշիվը, այդ թվում` ձեռք բերել ուրիշի նկարները, նամակները, աձնական տեղեկություններ:
Այս մասին տեղեկացնում է Facebook սոցիալական ցանցի պաշտոնական բլոգը:
Նշվում է, որ Facebook-ն արդեն հրաժարվել է անվտանգության իր մի շարք եղանակներից, ու մշակվում են նորերը:
Միաժամանակ ընդգծվում է այն հանգամանքը, որ փորձերը' կոտրելու այլ մարդու անձնական հաշիվը, կապված են հենց այդ օգտատերերի անփութության հետ: 60 տոկոս դեպքերում հենց օգտատերերն են համակարգչի հիշողության մեջ պահպանում անձնական հաշվի անունն ու ծածկագիրը: «Ցավալին այն է, որ մարդկանց թվում է` Facebook-ն այնքան թույլ է, որ չի կարողանում պահպանել մարդկանց անձնական տվյալների գաղտնիությունը, իրականում հենց օգտատերերն են դրանում մեղավոր»,- նշված է Facebook-ի բլոգում:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում