Եվրամիությունում չեն մեկնաբանում Նուլանդի և Կիևում ԱՄՆ-ի դեսպանի միջև զրույցի արտահոսքը
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Եվրամիությունում չեն մեկնաբանում ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի և Կիևում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Փայեթի միջև կայացած զրույցի՝ համացանցում հայտնված ձայնագրությունը: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
«Մենք չենք մեկնաբանում իբր տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին արտահոսքերը»,- ասել է Կոսյանչիչը:
Մամուլի քարտուղարն այսպես է արձագանքել Նուլանդի և Կիևում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթի միջև կայացած զրույցի՝ համացանցում հայտնված ձայնագրությունը, որտեղ նրանք մանրամասն քննարկել են Ուկրաինայի նոր կառավարության ձևավորման հարցերը:
Ավելի վաղ Վիկտորյա Նուլանդը ներողություն է խնդրել եվրոպացի դիվանագետներից Եվրամիության հասցեին արված կոպիտ արտահայտության համար, որը նա թույլ է տվել վերոհիշյալ զրույցի ժամանակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն