ԱՄՆ-ն Ուկրաինային ֆինանսապես կօժանդակի բարեփոխումների դեպքում. Վիկտորյա Նուլանդ
Աշխարհ
ԱՄՆ-ն պատրաստ է ֆինանսապես օժանդակել Ուկրաինային այն դեպքում, եթե այս երկրում կատարվեն անհրաժեշտ բարեփոխումներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Ասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը:
«Մենք բոլոր հանդիպումների ժամանակ լայն քննարկումներ ենք ունեցել: Եվ ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակություն տրամադրել Ուկրաինային, եթե նա արագորեն շարժվի մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանության, քաղաքական բարեփոխումների ճանապարհով»,- ասել է նա փետվարի 7-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում:
Նուլանդը նշել է, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը ֆինանսական օժանդակություն չեն տրամադրի Կիևին:
Միևնույն ժամանակ Վիկտորյա Նուլանդը չի մեկնաբանել Կիևում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթի հետ իր հեռախոսազրույցի՝ Youtube-ում հայտնված ձայնագրությունը:
«Ես չեմ մեկնաբանի: Դա մասնավոր դիվանագիտական զրույց է»,- ասել է նա մամուլի ասուլիսում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն