Սկսվել է սիրիական Հոմս քաղաքի բնակիչների դուրսհանման գործընթացը
Աշխարհ
Սիրիական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ փետրվարի 7-ին արդեն սկսվել է Հոմս քաղաքի բնակիչների դուրսհանման գործընթացը: Արաբական լրատվամիջոցները, հակամարտող կողմերի համաձայնությամբ քաղաքի բախումային շրջաններից դուրս են բերում կանանց, երեխաներին և 55 տարեկանից բարձր տղամարդկանց ու վիրավորներին: Սիրիայի Արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ բնակիչները կմնան ժամանակավոր կացարաններում:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ Սիրիայի հակամարտող կողմերը համաձայնության են եկել 3 օրով դադարեցնելու կրակը, որպեսզի այդ ընթացքում բնակիչներին դուրս հանեն և մարդասիրական օգնություն տրամադրեն նրանց, ովքեր նախընտրում են մնալ քաղաքում: Արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունները, որոնք կմեկնարկեն Ժնևում փետրվարի 10-ին, կշարունակվեն և նոր համաձայնություններ կլինեն: Ավելի վաղ տեղեկություններ էին ստ ացվել, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Յակուբ Խելուն և Հոմսի քաղաքապետ Տալալ Բարազին նախատեսել են մոտ 300 բնակիչների այսօր քաղաքից դուրս հանել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ