Ուկրաինայի ընդդիմադիր ուժերը շարունակում են առաջարկել ՆԳՆ-ի զորքերին՝ անցնել «ժողովրդի կողմը»
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի ընդդիմադիր ուժերը չեն դադարում իրենց առաջարկություններն անել ՆԳՆ-ի զորքերի մարտիկներին, որպեսզի նրանք անցնեն «ժողովրդի կողմը»: Այս մասին հայտնում է ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար Ստանիսլավ Շուլյակը:
Ըստ նրա՝ քարոզիչները Ներքին զորքերի զինծառայողներին խոստացել են ֆինանսական մեծ «պարգևավճար»:
«Մեր զորքերի բարոյական վիճակը բավականին բարձր սանդղակում է գտնվում, և նրանք կարող են դիմակայել բոլոր այն ճնշումներին, որոնք ուղղված են իրենց, այսպես կոչված, խաղաղ ցուցարարների կողմից: Ես ևս մեկ անգամ անդրադառնում եմ այս հարցին, քանի որ խնդիրն իրոք շատ մտահոգիչ է»,-ասել է Ստանիսլավ Շուլյակը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ