Ճապոնացիները սեքս-բոյկոտ են հայտարարել` Տոկիոյի նահանգապետի պատճառով
Աշխարհ
Ճապոնացի կանայք սեքս-բոյկոտ են հայտարարել Տոկիոյի նոր նահանգապետի ընտրության պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Ճապոնիայում մի խումբ կանայք սպառնում են «սեքս գործադուլն» այն տղամարդկանց, ովքեր իրենց ձայնը տվել են Տոկիոյի նոր նահանգապետին: «Սեքս գործադուլը» կոչ է անում կանանց իրենց զուգընկերներին սեքսուալ բոյկոտ հայտարարել այնքան ժամանակ, մինչև արտահերթ ընտրություններ անցկացվեն:
Սեքս-բոյկոտի պատճառը նոր նահանգապետ Յուիտի Մասուձոեի` տղամարդկանց ամսագրին տված հարցազրույցն է:
Ըստ Մասուձոեի` կանայք չեն կարող իրենց ներդրումն ունենալ երկրի կառավարական աշխատանքներում, քանի որ ունակ չեն կայացնելու հստակ և ճիշտ որոշումներ:
Չնայած այս հարցազրույցից հետո կանանց շրջանում նահանգապետի վարկանիշը կտրուկ իջավ, սակայն Յուիտի Մասուձոեն դարձավ Տոկիոյի նոր նահանգապետը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ