Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցների հարցը չի ընդգրկվել ԵՄ-ի ԱԳ նախարարների օրակարգում
Աշխարհ
Ուկրաինայի իրադրությունը հերթական անգամ կդառնա Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման գլխավոր թեման: Այս մասին հայտնում եմ itar-tass-ը:
Նախարարները քննարկելու են, թե Բրյուսելն ինչ կարող է խոստանալ Կիևին այդպես էլ չստորագրված Ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագրի փոխարեն, որը հանրապետության ներքին շուկան բացում է եվրոպական արտադրողների ապրանքների համար:
Նախարարները չեն քննարկելու Ուկրաինայի պաշտոնատարների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ զգուշանալով այն բանից, որ Կիևը կարող է տրամադրվել Բրյուսելի հետ համագործակցության դեմ: Պատժամիջոցների հարցը նույնիսկ չի ընդգրկվել օրակարգում` չնայած Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների պահանջներին:
Հիշեցնենք, որ նախօրյակին Կիևում տասնյակ հազարավոր մարդիկ էին եկել Անկախության մայդան՝ մասնակցելու բողոքի զանգվածային ակցիաների սկսվելուց ի վեր տասներորդ «ժողովրդական վեչեին», որի ընթացքում «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ընդդիմությունը կօգտագործի ամեն մի հնարավորություն` լուծելու տնտեսական ու քաղաքական այն ճգնաժամը, որում հայտնվել է Ուկրաինան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ