Ուկրաինայի ընդդիմադիր ուժերը կստեղծեն նաև «Արևելյան մայդան»
Աշխարհ
Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն դիմել է Ուկրաինայի հարավարևելյան շրջանների բնակիչներին՝ կոչ անելով նրանց կազմակերպել այսպես կոչված «Արևելյան մայդան»:
«Մենք պետք է համատեղ կազմակերպենք «Արևելյան մայդան»: Այնտեղ՝ Արևելքում, 30-40 տոկոսը քվեարկել է ընդդիմության օգտին: Այնտեղ պետք է ապստամբի «Արևելյան մայդանը»»,-հայտարարել է Լուցենկոն:
Իսկ Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը նշել է, որ իրենց խնդիրն է՝ ունենալ նոր Սահմանադրություն, նոր նախագահ, նոր կառավարություն, նոր երկիր:
Ընդդիմության ղեկավարները դիմել են «վեչեի» մասնակիցներին՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել ինքնապաշտպանության ջոկատներին, զանգվածաբար բոյկոտել Գերագույն ռադան, երբ այնտեղ լիագումար նիստ է անցկացվում, ինչպես նաև մեկժամյա գործադուլ հայտարարել փետրվարի 13-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ