Կոլումբիայում ցուցարարներն ազատության իրենց պահանջն արտահայտել են՝ հանելով տաբատներն ու շրջազգեստները
Աշխարհ
Փետրվարի 9-ին արտասովոր ցույց է անցկացվել Կոլումբիայի Մեդելին քաղաքում. դրա հարյուրավոր մասնակիցներ մերկացել են՝ պահանջելով ապահովել ինքնաարտահայտման ազատությունը: Այս մասին հայտնում է vladtime.ru-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:
«Առանց տաբատների» օրը կազմակերպվել էր սոցիալական ցանցերի միջոցով: Հարյուրավոր երիտասարդ տղամարդիկ ու աղջիկներ ակցիային եկել էին հագուստով, իսկ հետո հանել էին իրենց տաբատներն ու շրջազգեստները:
«Կարևոր չէ, թե ինչպես ենք մենք հագնվում, կարևորն այն է, թե ովքեր ենք մենք իրականում»,-հայտարարել է անսովոր երթի կազմակերպիչներից մեկը:
Ցույցի ընթացքում դրա մասնակիցները երգում էին և կարգախոսներ հնչեցնում` հաջակցություն ինքնաարտահայտման ազատության:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ