Ամերիկացի գիտնականները Բաքվում ավերիչ երկրաշարժ են կանխատեսում
Աշխարհ
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների կանխատեսմամբ, Բաքվում և Շամախիում Ադրբեջանի բնակչությանն ու նավթային ենթակառուցվածքներին, ինչպես նաև տարածաշրջանի իրադրության վրա ազդելու չափ հզոր երկրաշարժ տեղի ունենալու մեծ հավանականություն կա: Այս մասին ANS PRESS-ին հայտնել է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի ղեկավար Թահիր Մամեդլին:
Նրա խոսքով` ամերիկացի գիտնականները նման եզրակացության են հանգել Ադրբեջանի, ինչպես նաև Կովկասի տարածքում անցկացրած երկրակեղևի հորիզոնական շարժի արագությունը չափելու հետ կապված ուսումնասիրությունների արդյունքում:
Ամերիկացի գիտնականների կանխատեսումներով` Բաքվում հնարավոր երկրաշարժը կարող է հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ