Գերագույն ռադայի նիստը ձախողվել է ընդդիմադիր խմբակցությունների տարաձայնությունների պատճառով
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar tass-ը, Ուկրաինայի խորհրդարանի՝ Սահմանադրության փոփոխությունների մշակման աշխատանքային խմբի նիստը, որը պլանավորված Էր փետրվարի 10-ին, չի կայանա՝ հիմնական օրենքի անհրաժեշտ փոփոխությունների շուրջ «Բատկիվշչինա» և «ՈՒԴԱՌ» ընդդիմադիր խմբակցությունների տարաձայնությունների պատճառով:
«Նիստը չի կայանա՝ հաշվի առնելով երկու խմբակցությունների դիրքորոշումների տարբերությունը: Այսպիսով, աշխատանքային խումբը քննարկման առարկա չունի»,- նշել են խորհրդարանում:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբի օրը խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը չեղյալ Էր հայտարարել երեկոյան լիագումար նիստը և ուրբաթ օրվա նիստը՝ հայտնելով, որ պատգամավորները գնում են պատրաստելու սահմանադրական փոփոխությունների օրենքը:
Ընդդիմությունը պնդում Է, որ վերականգնվի 2004 թվականի Սահմանադրության տարբերակը, որը սահմանափակում Էր երկրի նախագահի լիազորությունները հօգուտ խորհրդարանի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ