Ադրբեջանի արտագործնախարարը անակնկալ այց է կատարել Բաղդադ
Աշխարհ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երկուշաբթի առավոտյան մեկնել է Բաղդադ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Մամեդյարովը Բաղդադում հանդիպել է իրաքցի իր գործընկեր Հոշյար Զեբարիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ հարցեր:
Haqqin.az լրատվական կայքը նկատել է, որ Էլմար Մաեդյարովի Իրաք այցի մասին հանրությունը տեղեկացվել է նրա մեկնելուց հետո: «Սովորաբար Ադրբեջանի ԱԳՆ-ն նախապես հայտնում է նախարարի յուրաքանչյուր այցի մասին: Հայտնի չէ նաեւ արտգործնախարարի այցի նպատակը Իրաք»,- նշում է կայքը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)