ԱՄՆ-ի Կոնգրեսն Ուկրաինայի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ է ընդունել
Աշխարհ
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը պատժամիջոցներ է սահմանում Ուկրաինայում խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառողների դեմ։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Օրինագծին կողմ է քվեարկել 381 կոնգրեսական, դեմ՝ միայն 2-ը։
Օրինագծի հեղինակները կոչ են արել ԱՄՆ-ին ու Եվրոպային շարունակել համատեղ աշխատանքն Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հարթելու համար ու աջակցել ուկրաինացիներին և Ուկրաինայի կառավարությանը, ընդդիմությանն ու բողոքի ցույցերի մյուս մասնակիցներին խուսափել բախումներից։
Կոնգրեսականները նշում են, որ փաստաթուղթն աջակցություն է հայտնում ուկրաինացիների ժողովրդավարական ու եվրոպական ձգտումներին։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ