Վրաստանի նախագահը մտորում է Պուտինի հետ հնարավոր հանդիպման շուրջ
Աշխարհ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խոստացել է կոնսուլտացիաներ անցկացնել ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման շուրջ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Պուտինը փետրվարի 10-ին չի բացառել Վրաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպման հնարավորությունը:
«Ռուս-վրացական հարաբերություններն ամենախնդրահարույց հարաբերություններից մեկն են, հետևաբար մենք լրջորեն կվերլուծենք այդ ռեպլիկը, կանցկացնենք կոնսուլտացիաներ և կճշտենք մեր դիրքորոշումը»,-լրագրողներին հայտարարել է Մարգվելաշվիլին:
Նրա խոսքով` եթե այդ հանդիպումը կարող է դրական ազդակ հաղորդել հարաբերություններին, և եթե ՌԴ-ի կողմից կա խնդրահարույց թեմաները քննարկելու պատրաստակամություն, ապա, բնականաբար, հիմք կա կոնսուլտացիաներ անցկացնելու ինչպես երկրի ներսում, այնպես էլ արևմտյան գործընկերների հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ