Վրաստանի նախագահը լուրջ վերլուծության է ենթարկում Պուտինի խոսքերը
Աշխարհ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ լրջորեն կվերլուծի երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը: Այս մասին հայտնում է Itar-tass-ը:
Վրաստանի նախագահը նշել է, որ իրենք ուշադիր հետևում են յուրաքանչյուր ուղերձի, որը հնչում է ՌԴ-ից, քանի որ վրաց-ռուսական հարաբերությունները Վրաստանի առջև ծառացած խնդրահարույց հարցերից են:
«Եթե կա հնարավորություն, որ նման հանդիպումը դրական լիցք կհաղորդի վրաց-ռուսական հարաբերություններին, ապա նման հանդիպում անցկացնելու հնարավորության մասին մտածելն անհրաժեշտություն է»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Սոչիի մեդիա-կենտրոն այցելության ժամանակ` պատասխանելով վրացի լրագրողի այն հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք հանդիպել Վրաստանի նախագահին, պատասխանել էր. «Եթե նա ցանկանա' ինչո՞ւ ոչ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն