Մալիում իսլամիստներն առևանգել են Կարմիր խաչի աշխատակիցներին
Աշխարհ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները, որոնց անհետացման մասին ավելի վաղ հաղորդել էին ԶԼՄ-ները, առևանգվել են «Շարժում հանուն Արևմտյան Աֆրիկայում միասնության և ջիհադի» ծայրահեղական խմբավորման կողմից: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse գործակալությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԽՄԿ-ի չորս աշխատակից ու ևս մեկը, ով ուսուցում էր անցնում կազմակերպությունում, շաբաթ օրվանից, երբ նրանք Կիդալ քաղաքից ավտոմեքենայով ուղևորվել էին Գաո, դադարել են կապի մեջ մտնելուց:
Փետրվարի 11-ին «Շարժում հանուն Արևմտյան Աֆրիկայում միասնության և ջիհադի» ներկայացուցիչը հեռախոսազրույցի ընթացքում AFP-ին հայտնել է, որ խմբավորումն առևանգել է ԿԽՄԿ-ի աշխատակիցներին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն