Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարը Տիմոշենկոյի հետ քննարկել Է Ռադայում կոալիցիայի ստեղծման հարցը. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի հետ բանակցություններ է վարել Ռեգիոնների կուսակցության և «Բատկիվշչինայի» կողմից Գերագույն ռադայում կոալիցիոն մեծամասնության ստեղծման շուրջը: Այս մասին հայտնում է Коммерсант-Украина-ն:
Ըստ հրատարակության տվյալների՝ հանդիպումը կայացել է անցյալ շաբաթ` Խարկովում, որտեղ դատապարտյալ Տիմոշենկոն 2012 թվականի մայիսից գտնվում է «Ուկրժելդորոգա»-ի հիվանդանոցում: Պաշտոնապես «Բատկիվշչինայում» այս տեղեկատվությունը չեն մեկնաբանում, իսկ նախագահի վարչակազմին մոտ գտնվող աղբյուրն այն համարել է «տարօրինակ»:
Միևնույն ժամանակ տեղեկատվություն կա այն մասին, որ բանակցությունների առարկա է դարձել ներկայիս իրավիճակից ընդհանուր ելքի որոնումը և Գերագույն ռադայում Ռեգիոնների կուսակցության և «Բատկիվշչինայի» ջանքերի միավորումը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ