Թուրքիայի դեսպանին Ադրբեջանի խորհրդարանում խուզարկել են
Աշխարհ
Ադրբեջանի խորհրդարանում Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունի նկատմամբ իսկական խուզարկություն է կատարվել: Թուրք դեսպանն այդտեղ էր եկել մասնակցելու Թյուրքական երկրների խորհրդարանական վեհաժողովի առևտրի հանձնաժողովի նիստին: Այս մասին հայտնում է haqqin.az լրատվական կայքը:
Խորհրդարանի պահպանության ծառայությունը դեսպանից պահանջել է ցույց տալ գրպանների պարունակությունը: Զարմացած դեսպանին բացատրել են, որ խորհրդարան չի կարելի մտնել սմարթֆոն հեռախոսով: Թուրքիայի դեսպանը ստիպված է եղել իր հեռախոսը հանձնել խորհրդարանի պահպանության ծառայությանը:
Ադրբեջանի խորհրդարանում անվտանգության նոր կանոնների գործողության մեջ դրվելուց հետո արդեն նման խուզարկության են ենթարկվել պատգամավորները: Բայց սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական խորհրդարանում խուզարկում են արտասահմանցի, այն էլ «եղբայրական երկրի» դիվանագետին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ