Վրաստանի վարչապետը պատրաստ է հանդիպելու Ռուսաստանի ղեկավարության հետ
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստ է հանդիպելու Ռուսաստանի ղեկավարության հետ: Այդ մասին նա հայտարարել է Թբիլիսիի «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպելու պատրաստակամության վերաբերյալ հարցին Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանել է. «Հաստատում եմ, որ ես պատրաստ եմ անցկացնելու նման հանդիպում»:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խոստացել է կոնսուլտացիաներ անցկացնել ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման շուրջ:
Հիշեցնենք, որ Պուտինը փետրվարի 10-ին չի բացառել Վրաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպման հնարավորությունը, եթե նա նման ցանկություն հայտնի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ