Սիրիայի ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին և ԱՄՆ-ին` ազդելու համար Սիրիայի իշխանությունների վրա
Աշխարհ
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է անում ազդել Սիրիայի իշխանությունների վրա՝ ժնևյան բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին և ԱՄՆ-ին՝ որպես այս խաղաղ գործընթացի հովանավորների, որպեսզի ժնևյան բանակցություններն անցնեն «առաջընթացի փուլի»»,-նշվում է հայտարարության մեջ:
Ազգային կոալիցիան հայտնել է, որ համաձայն է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմիի հայտարարության հետ, թե՝ սիրիացի ժողովրդին բանակցություններում առաջընթաց է անհրաժեշտ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ