Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագիծ կմտցնի Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ
Աշխարհ
Ինչպես գրում է Interfax-ը, Ռուսաստանն ամենամոտ ժամանակներս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձևի նախագիծ կմտցնի Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:
Դիվանագետի խոսքով՝ փաստաթուղթը կբովանդակի բոլորին ուղղված կոչ՝ ձեռնարկելու անհրաժեշտ գործողություններ, միավորելու ջանքերը և հակազդելու Սիրիայի տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքին:
Գատիլովը նշել է, որ ներկայումս Սիրիայում գործում են մեծ թվով ահաբեկչական կազմակերպություններ, մասնավորապես, «Ալ Քաիդան» և նրա հետ կապված այլ խմբավորումներ:
«Հարկավոր է համալիր կերպով պայքարել թե′ ահաբեկչական սպառնալիքի, թե′ հումանիտար աղետի դեմ»,-ընդգծել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ