Պակիստանում սպանվել է թալիբներին հակազդման կոմիտեի ինը անդամ
Աշխարհ
Ինը մարդ է գազանաբար սպանվել Պակիստանի հյուսիս-արևմուտքի Մաշուկել ոչ մեծ քաղաքում: Այդ մասին տեղեկացնում Է itar-tass-ը` հղում անելով տեղի պաշտոնատարներին:
Բոլոր զոհվածները թալիբներին հակազդման քաղաքային կոմիտեի անդամներ էին: Ահաբեկիչները կիրառել են ինքնաձիգ զենք և նռնակներ:
Մեկնաբանները նշում են, որ հաշվեհարդարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկրի իշխանությունները փորձում են «Թալիբան» շարժման հետ կարգավորել երկխոսությունը Պակիստանում խաղաղություն հաստատելու շուրջ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)