Օբաման Օլանդին իր դժգոհությունն է հայտնել Ժնևի հաշտության բանակցությունների ընթացքի մասին
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հավաստել են երկու երկրների միջև գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունների ամրությունը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջև հարաբերություններում ճգնաժամ էր նշմարվել ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից անցյալ տարվա աշնանը կատարված մերկացումներից հետո, որոնցից հետևում էր, որ Վաշինգտոնը լրտեսել է իր եվրոպական դաշնակիցներին:
Ֆրանսիայի նախագահին՝ ԱՄՆ նրա պետական այցի երկրորդ օրն ընդունել են Սպիտակ տանը: Մամուլի ասուլիսի ժամանակ Օլանդը հայտարարել է, որ երկու երկրի միջև փոխադարձ վստահությունը վերականգնված է:
Երկու նախագահները քննարկել են նաև Սիրիայի հակամարտությունը, որի կարգավորման հարցում նրանք սրետորեն համագործակցում են: Բարաք Օբաման «խիստ դժգոհություն» է հայտնել Ժնևի հաշտության բանակցությունների ընթացքից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ