ԱՄՆ-ը կհովանավորի Վրաստանի միացումը ՆԱՏՕ-ի արագ հակազդման ուժերին
Աշխարհ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտնել է, որ ՆԱՏՕ-ի արագ հակազդման ուժերին երկրի միացումը կհովանավորի Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Զինվորական կոմիտեի նախագահ Կնուդ Բարտելսի հետ կայացած համատեղ ճեպազրույցում:
Ալասանիան նշել է, որ «2015 թվականից Վրաստանը միանում է ՆԱՏՕ-ի արագ հակազդման ուժերին, և այս նպատակով արդեն ընտրվել է հովանավոր պետությունը, դա ԱՄՆ-ն է»:
Նախարարի խոսքով՝ «արագ հակազդման ուժերին Վրաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր, ավելի բարձր մակարդակի անցնելու ցուցանիշ է»: «Մենք գեներալ Բարտելսի հետ քննարկեցինք Վրաստանի և դաշինքի ապագա հարաբերությունները և կարող եմ հայտարարել, որ դրանք կարելի է բնութագրել որպես լիակատար ինտեգրացում և ռազմական համագործակցության խորացում»,- հայտարարել է Ալասանիան:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ