Սիրիական ընդդիմությունը Ժնևում 22 կետից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրել հակամարտությունը լուծելու համար
Աշխարհ
Ինչպես գրում է itar-tass-ը, Սիրիական ընդդիմությունը Ժնևում 22 կետից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրել հակամարտության կարգավորման վերաբերյալ: Կառավարությունից առայժմ պատասխան չկա: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին:
«Մենք փաստաթուղթ ենք ներկայացրել ճգնաժամի քաղաքական լուծման հասնելու համար, - ասել է նա: - Բայց դրա համար հարկավոր է ստեղծել անցումային կառավարող մարմին»:
«Փաստաթուղթը դրույթներ է բովանդակում, մասնավորապես, հրադադարի, գերիների փոխանակման և այլ միջոցառումների մասին», - հավելել է ընդդիմադիրը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)