Եվրոպայի ԶԼՄ-ներն Ուկրաինայի իրադարձությունները ներկայացնում են պրիմիտիվ տեսանկյունով. Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի և Եվրամիության միջև նոր մակարդակի հարաբերություններ կարող են ձեռք բերվել «սոսկ իրավահավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա»:
Այս կարծիքն է հայտնել ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր «Ռուսաստան - ԵՄ. որոշումների ընդունման ժամանակը» հոդվածում՝ Բրյուսելի New Europe եվրոպական նորությունների ինտերնետ-պորտալի համար:
Դրանում Լավրովը մանրամասն վերլուծել է Եվրամիության և Ռուսաստանի հարաբերություններն ուկրաինական ճգնաժամի համատեքստում: «Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցներում Ուկրաինայի իրադարձությունները հաճախ ներկայացված են ուղղագիծ և նույնիսկ պրիմիտիվ տեսանկյունով՝ որպես դիմակայություն, մի կողմից՝ Վաշինգտոնի և Բրյուսելի և, մյուս կողմից՝ Մոսկվայի միջև»,-նշել է Լավրովը:
«Մեր արևմտյան գործընկերներն ուկրաինացիների համար արդեն կատարել են ընտրություն և մտադիր չեն սպասել, մինչև ուկրաինացիներն իրենք այդ հարցը լուծեն սահմանադրական, ժողովրդավարական ճանապարհով: Մի քանի հազար ցուցարարների կարծիքը, որոնք փորձում են ագրեսիվ կերպով ճնշում գործարդել կառավարության վրա, հրամցվում է որպես ժողովրդի ձայն»,- գրել է Լավրովը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ