Հրանտ Դինքի սպանության տարելիցը նշել են Փարիզում
Աշխարհ
Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում տեղի հայկական ու թուրքական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական Haberler.com-ը:
Քննարկման ընթացքում ցուցադրվել է Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի հետ հարցազրույցի ձայնագրությունը:
«Հրանտ Դինքի սպանության օրը մեզ բոլորիս դարձրին այս հանցագործության ականատեսը: Դինքի հանցագործությունը քայլ առ քայլ իր նախապատրաստմամբ և իրագործմամբ տեղի ունեցավ մեր աչքի առաջ: Եվ մենք պարզապես հետևեցինք դրան' այնպես, ինչպես տարիներ ի վեր իրագործվող մյուս հանցագործություններն ու ցավերը»,-նշել է Դինքի ընտանիքի փաստաբանը:
Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին' «Ակոս» թերթի խմբագրատան առջև: Նրա հուղարկավորության օրը հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ' «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ ենք» կարգախոսներով: 2012 թ-ի հունվարի 17-ին Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր է ճանաչել հանցագործությունը ծրագրելու և ուղղորդելու մեջ և ցմահ ազատազրկման դատապարել: Օգյուն Սամասթն սպանություն իրագործելու պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ դատապարտվել է 22,5 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է, որ սպանությունը կազմակերպված հանցագործություն չէ, և հանել էր ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ կասկածվող 19 անձանց ներկայացված մեղադրանքները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ