Անգելա Մերկելը Բեռլինում կընդունի ուկրաինացի ընդդիմադիրներ Կլիչկոյին և Յացենյուկին
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 18-ին Բեռլինում կընդունի ուկրաինացի ընդդիմադիրների առաջնորդներ Վիտալի Կլիչկոյին և Արսենի Յացենյուկին: Այդ մասին հաղորդել է գերմանական Bild-ը:
Այսպիսով` Մերկելն առաջին անգամ բացահայտորեն միջամտում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև անցյալ տարվա նոյեմբերից շարունակվող հակամատությանը,-նշել է հրատարակությունը: Մերկելը ո′չ Ուկրաինայի պետության ղեկավարի, ո′չ էլ նրա ընդդիմախոսների հետ հանդիպումներ չի ունեցել Եվրամիության և «Արևելյան գործընկերություն» ծրագրի երկրների գագաթնաժողովի ժամանակներից ի վեր, որը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 28-29-ը, և որից հետո Կիևում սկսվել են բողոքի ակցիաները:
Կլիչկոն և Յացենյուկը վերջերս այցելել Էին Գերմանիա. երկու շաբաթ առաջ նրանք ժամանել էին Բավարիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին: Այնտեղ նրանք անցկացրել են մի ամբողջ շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)