«Միջսիրիական բանակցությունները, ըստ Էության, դեռ չեն էլ սկսվել». Գենադի Գատիլով
Աշխարհ
Միջսիրիական բանակցությունները փակուղում չեն, դրանք ըստ Էության դեռ չեն էլ սկսվել: Այդ մասին Ժնեւում հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ցավոք, կողմերին դեռ չի հաջողվել համաձայնեցնել օրակարգը»,-հավելել է նա:
Նրա խոսքով՝ Սիրիայի կառավարական պատվիրակությունը չի ծրագրում դադարեցնել բանակցությունները «Ժնև-2»-ի շրջանակներում: «Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի հետ մեր զրույցներից պարզ դարձավ, որ Սիրիայի կառավարական պատվիրակությունը պատրաստ Է շարունակել բանակցությունները եւ ժնեւյան գործընթացին մասնակցությունը դադարեցնելու ոչ մի ծրագիր չունի»,-ասել Է փոխնախարարը:
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) համատեղ հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին դեռ որոշում չի ընդունել միջսիրիական բանակցությունների երրորդ փուլի ժամկետի վերաբերյալ, նրան հարկավոր Է խորհրդակցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, ասել Է ՌԴ ԱԳ փոխնախարարը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն