ԵԱՀԿ-ն Բաքվում համակարգող է նշանակել ծագումով ադրբեջանցու
Աշխարհ
ԵԱՀԿ-ն Բաքվում իր նախագծերի համակարգող է նշանակել ծագումով ադրբեջանցի ֆրանսիացի դիվանագետ Ալեքսիս Շախտախտինսկուն, ով իր պարտականությունների կատարմանը կանցնի մարտի 1-ին: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Նոր նշանակման հետ կապված իր հայտարարության մեջ Ալեքսիս Շախտախտինսկին նշել է, որ առաջնորդվելու է ԵԱՀԿ անվտանգության ինքնատիպ և բազմակողմանի հայեցակարգերով, և իր թիմի հետ քաջալերելու է անվտանգության, մարդու իրավունքների, տնտեսական-էկոլոգիական չափանիշների հետ կապված նախագծերի իրագործման գծով կազմակերպության սկզբունքներն ու պարտավորությունները:
ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի 2013 թ. հուլիսի 26-ի որոշման համաձայն' Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը 2014 թ. հունվարի 1-ից վերափոխվել է Բաքվում ԵԱՀԿ նախագծերի համակարգողի:
Ալեքսիս Շախտախտինսկին մինչ այդ նշանակումն աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման կենտրոնում, եղել է նաև Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարի խորհրդականը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ